Ապոստիլ

28/11/2012

Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն հասցեատերը, այլև ցանկացած անձ: Ապոստիլ դնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարով վավերացված փաստաթուղթը, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիր: Ապոստիլով վավերացումը կատարվում է  երկու աշխատանքային օրվա ընթացքում: Պետական տուրքի գումարը կազմում է հինգ հազար դրամ: Ապոստիլը կարող է դրվել նաև դիմումը հանձնելու հաջորդ օրը, եթե լրացուցիչ վճարեք ութ հազար դրամ: