Անվճար իրավաբանական օգնություն

08/06/2015

Կարևոր է իմանալ, որ անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է՝ անվճարունակ ֆիզիկական անձանց, զրոյից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին, միայնակ կենսաթոշակառուներին: Անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն նաև՝ հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, 1-ին և երկրորդ խմբի հաշմանդամները, գործազուրկները, փախստականները, դատապարտյալները, ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները, հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում անձինք:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: