Դեպի վեր

Անկախությունը և մենք

21/10/2011

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Նույն թվականից առայսօր իրականացնում է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների, այլ նորմատիվ իրավական ակտերի և ժողովածուների հրատարակությունը: «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամեն չորեքշաբթի, «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Ըստ անհրաժեշտության հրատարակվում են նաև արտահերթ համարներ: Ընկերությունը 2005 թվականից իրականացնում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի («Արլիս») սպասարկումը և շահագործումը (010-56-50-78): Շուրջ 60000 իրավական ակտ պարունակող կայքը յուրաքանչյուր օր ունենում է 4-5000 օգտվող: Կայքը թարմացվում է յուրաքանչյուր շաբաթ` բոլոր տեղեկագրերի լրացման և փոփոխությունների ներառման հաշվառումով: Բացի պետական պատվերից` ընկերությունը հաստատել է իր կայուն բաժանորդագրության ցանցը (010-54-44-41): Ընկերությունն ունի մասնագիտացված կրպակ (Վ. Սարգսյան փողոց, 2750-ամյակի պուրակ, Կենտրոնական Բանկի դիմաց):

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն