Դեպի վեր

Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն իրենց խաբված են համարում:

02/12/2011

Այսօր նրանք Կառավարության դիմաց հավաքվել ու պահանջում էին, որ վերադարձնեն իրենց հասանելի բնակարանները: 7 տարի առաջ, քանդելով նրանց բնակարանները, խոստացել էին տրամադրել նոր բնակարան՝ նույն վայրում կառուցվող բազմահարկում: Սակայն մինչ օրս նրանք բնակարան չեն ստացել, դեռ ավելին՝ նրանց պնդմամբ, բազմահարկի ամեն բնակարան վաճառվել է մի քանի անգամ: "7 տարի փողոցները չափչփելուց հետո մարդիկ հույս են ունեցել, որ վերջապես շենքը կառուցված է եւ կարող են բնակարանի արժանանալ, բայց վերջերս պարզվեց անհավատալին: Մեր երկրում, օրը ցերեկով, իրավական բոլոր հիմքերով, նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի թեթեւ ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Նոտարը ստորագրելիս, կնքելիս՝ գրում է,որ ինքը փաստաթղթերն ամբողջովին ստուգել է, ուստի նոտարի կնիքը մեզ համար պետական երաշխիք է",- ասաց բնակիչ Սոնիկ Մաղաքյանը։ Արդարադատության նախարարությունից տեղեկացին, որ բնակիչների բողոք-նամակը ստացել են օրեր առաջ եւ այժմ քննում են:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն