Նորություններ

Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի պատվիրակությանը

07/04/2016
Վիգեն Քոչարյանը հավաստել է պատվիրակության անդամներին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարևորում են ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, տարբեր ոլորտներում նրանց ներկայացուցիչների համար լայն հնարավորությունների ստեղծումը և այդ ուղղությամբ իրագործում են համապատասխան քաղաքականություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների համար

06/04/2016
Նախարարի տեղակալն անդրադարձել է տեղեկատվության ազատության սկզբունքին՝ ընդգծելով դրա կարևորությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաև՝ մասնակցային ու արդյունավետ կառավարման խթանման գործում: Ըստ նրա՝ այս միջոցառումը նախատեսված է Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ, որի նպատակն է տեղեկատվության մատչելիության միջոցով նվազեցնել պետական ու տեղական ինքնակառավարման ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

02/04/2016
Նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է Նախարարության գերակա ծրագրերն ու դրանց կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

01/04/2016
Կողմերը նաև անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող ծրագրերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը

23/03/2016
Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս պետք է ցուցաբերել հատուկ զգուշավորություն

22/03/2016
Վերջինի համար հիմք է հանդիսացել Save the Children միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից գործակալությանն ուղղված գրությունը՝ վերջերս մամուլում հայտնված հրապարակումներից մեկի՝ Երևանի թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած դեպքի լուսաբանման հետևանքով երեխաների անձնական տվյալների հանրայնացման վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Քուվեյթի Պետության իր գործընկերոջը

22/03/2016
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները՝ ընդգծելով, որ հատկապես արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նախարարը համոզմունք է հայտնել, որ գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցից հետո երկու նախարարությունների համագործակցությունը կմտնի որակապես նոր փուլ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը

19/03/2016
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարևորել է ՀՀ-ԵՄ միջև երկխոսության և տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացումը: Արձանագրելով, որ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերը հանդիսանում են այդպիսի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը, նա նշել է, որ դա նաև արտացոլվելու է նախապատրաստվող ԵՄ-ՀՀ համագործակցության իրավական հիմքը սահմանող հիմնարար պայմանագրում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրի Վերստուգող կոմիտեի նիստը

15/03/2016
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացված և ներկայում իրականացվող աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ ներկայացուցիչ Մաթիո Բուսքեթի գլխավորած պատվիրակությանը

15/03/2016
Նախարարը կարևորել է հանդիպման համար նախատեսված թեմաների քննարկումը և բարձր գնահատել ԵՄ աջակցությունը՝ հատկապես արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՔԿԱԳ համակարգի և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումն այսուհետ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով

04/03/2016
ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժինները Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01/03/2016
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների հետ կապված խնդիրների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի՝ 010 59-41-48 հեռախոսահամարով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ