Նորություններ
Խորհրդակցություն՝ նվիրված հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած առաջարկներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հանձնաժողովի շենքային, գույքային, ֆինանսական պայմանների բարելավման, հանձնաժողովի գործառույթների հստակեցման հարցերին:
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը
Արսեն Մկրտչյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ համագործակցության նման ձևաչափն անչափ կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով: Նա բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտի թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի աճին ուղղված ԵՄ ջանքերը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատություններում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվում
Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2015թ. թիվ 728-Ն որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում օրեր առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով:
Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակության հետ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 21-ին ընդունել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինկի գլխավորած պատվիրակությանը:
Արդարադատության նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին
Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի աշխատակիցներին է ներկայացվել պրոբացիայի ինստիտուտի ներդրման վրացական փորձը, պատվիրակության անդամների համար այցելություն է կազմակերպվել ազատազրկված անձանց համար նախատեսված վերականգնողական հիմնարկ: Հայկական կողմը շրջայց է կատարել հիմնարկում, ծանոթացել դրա գործունեությանն ու պայմաններին:
Կլոր սեղան-քննարկում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Ծաղկաձորում հուլիսի 17-ին մեկնարկել է կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ: Նախագծի մշակումն ու քննարկման կազմակերպումն իրականացվել են «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ԵՄ-ՀՀ ենթակոմիտեի նիստին
Պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եվրոպական կողմի խնդրանքով հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել է վերջին շրջանում հասարակական-քաղաքական զարգացումների վերաբերյալ եվրոպական գործընկերների բազմաթիվ հարցադրումներին։
Կանցկացվեն հաշտարարի որակավորման դասընթացներ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի նախագահությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի ունեցել Հաշտարարության որակավորման հանձնաժողովի առաջին նիստը: Հաշտարարության որակավորման հանձնաժողովը ստեղծվել և Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:
«Փորձագիտական կենտրոն»-ը և «Ֆակտում» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ֆակտում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև հուլիսի 17-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և «Ֆակտում» ՍՊԸ տնօրեն Հակոբ Ղարախանյանը:
Աշխատաժողով՝ «Թափանցիկությունը և հանրային մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում» թեմայով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը հուլիսի 14-ին մասնակցել է «Թափանցիկությունը և հանրային մասնակցությունը օրինաստեղծ գործընթացում» թեմայով երկօրյա աշխատաժողովին, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ:
Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնությանը և սպասարկման ծառայությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական բաժնի պետ Արա Հովհաննիսյանը, փորձագետներ և նախարարության պատասխանատուներ:
Հայաստանյան պատվիրակության այցը Բրյուսել և Ստրասբուրգ
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի հետ: Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատանքի կազմակերպմանը, կառավարության դիրքորոշման նախապատրաստմանն ու ներկայացմանն, ինչպես նաև վճիռների կատարմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Բելգիայի Թագավորության սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ: