Կանխատեսումներ


Անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և միջոցառումների իրականացում, որոնք կապահովեն`

ա) դատարանների նկատմամբ վստահության աճը
բ) դատարանների կողմից գործերի առավել արագ քննությունը (միջին ժամկետները կրճատվել են 10 %-ով)
գ) իրավունքների դատական պաշտպանության մատչելիության բարձրացում
դ) դատական ակտերի կանխատեսելիության բարձրացում (վերադաս դատարան բողոքարկումների տոկոսի նվազեցում 5 %-ով)
ե) դատական իշխանության թափանցիկության ապահովում

 

Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացում

ա) արբիտրաժի միջոցով վեճերի լուծման թվի աճ (100 %-ով)
բ) հաշտարարության (մեդիացիա) ինստիտուտի ներդրում և կիրառում (օրենքի նախագիծը պատրաստվել է և ներկայացվելՀՀ Ազգային ժողովի քննարկմանը)

 

Փաստաբանության ինստիտուտի արդյունավետության բարձրացում

ա) անվճար իրավաբանական օգնություն ստացողների թվի ավելացում (20%-ով)

 

Դատավորների և դատախազների վերապատրաստման, ինչպես նաև թեկնածուների պատրաստման գործընթացի արդյունա­վե­տության բարձրացում

ա) վերապատրաստում անցած անձանց թվի աճ (10%-ով)
բ) մեկ անձի թվով վերապատրաստման դասընթացների ժամաքանակի աճ (կամավոր սկզբունքներով) (10%-ով)
գ) դատախազների թեկնածուների և առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց նշանակման ընթացակարգերի օբյեկտիվության ապահովում (օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը)

 

ԴԱՀԿ ծառայության արդյունավետության բարձրացում

ա) դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետի կրճատում (10%-ով)
բ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեմ բերված բողոքների թվի նվազեցում (10%-ով):
գ) դատական ակտերի հարկադիր կատարման արդյունքում բռնագանձման տոկոսի աճ (10%-ով)
դ) հրապարակային աճուրդների թափանցիկության և արդյունավետ աճ, որի արդյունքում կավելանա աճուրդների մասնակիցների թիվը (10%-ով)


Քրեակատարողական համակարգ

ա) ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց զբաղվածության աճ (10%-ով)
բ) քրեակատարողական հիմնարկում հանցագործությունների թվի նվազեցում (10%-ով)
գ) քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի նվազեցում (10%-ով)
դ) վարակիչ հիվանդություններով հիվանդացած անձանց թվի կրճատում (10%-ով)
ե) ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց՝ ուսումնական և մասնագիտական ծրագրերում ներգրավվածության աճ (10%-ով)
զ) դատապարտված անձանց՝ հանրային աշխատանքներում ընդգրկվածության ավելացում (առկա թվի աճ 10%-ով)
է) պատժից ազատելու ինստիտուտների արդյունավետության և կանխատեսելիության աստիճանի բարձրացում (պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դիմումների ընդհանուր քանակում բավարարված դիմումների չափաբաժնի աճ՝ 5%-ով)
ը) պատիժը կրած անձանց զբաղվածության մասնաբաժնի աճ (5%-ով)
թ) խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ կոնվենցիայով (CPT) նախատեսված վերահսկողության մեխանիզմի զեկույցի առաջարկությունների կատարողականի բարելավում


Նոտարիատ

ա) նոտարի կողմից մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների թվի աճ (ընդհանուր ծառայությունների 5%-ը)
բ) նոտարական գործարքների բողոքարկման / վիճարկման տոկոսի նվազեցում (10%-ով)
գ) նոտարների շրջանում էլեկտրոնային միջոցների և ինտերնետի կիրառման ավելացում (բոլոր նոտարական գրասենյակներում առկա են համացանցին բավարար թողունակությամբ միացած համակարգիչներ, բոլոր նոտարներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, նոտարների 20%-ը անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ)