Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ

30/03/2017

ՀՀ արդարադատٳթյան նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ի կատարٳﬓ կառավարության 2017 թվականի փետրվարի 26-ի նիստում հնչեցված ՀՀ վարչապետի հանձնարարականի, ներկայացրեց ՀՀ Սահմանադրٳթյան փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը: Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշուﬓերով, որոնց համաձայն` ﬕնչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:


Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/884745/

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն