Դեպի վեր

Freedom House-ի զեկույցում ինձ չհաջողվեց գտնել, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում. Դավիթ Հարությունյան

12/04/2018

ՀՀ արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, Հարությունյանի խոսքով, որպես կանոն որդեգրել է:Նշենք, որ Freedom House-ը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ:«Եթե որևէ մեկը ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ», - ասաց նա:Նախարարի պաշտոնակատարի խոսքով, ըստ զեկույցի, օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի: «Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա լռելայն կառավարում գործադիր իշխանության, այսինքն՝ ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա», - ասաց Դ. Հարությունյանը:

Սկզբնաղբյուրը ՝ https://www.aysor.am/am/news/2018/04/12/Freedom-House/1398197

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն