Դեպի վեր

Դատապարտյալները ՔԿՀ-ներում կտեղաբաշխվեն այնպես, որ ավելի մոտ լինեն իրենց ազգականների բնակավայրերին

22/11/2018

Կառավարությունը հավանություն տվեց  «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշմանը:

ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշման նախագծերը, նշեց, որ փաթեթը պատրաստավել է ՄԻՊ  գրասենյակի հետ համատեղ:

«Մենք նախատեսում ենք, որ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ շփումները, այսինքն՝ դատապարտյալներին ըստ ՔԿՀ-ների տեղաբաշխելիս այնպես անել, որ ազգականների բնակության վայրերին մոտ ՔԿՀ տեղակայվի, որ արտաքին աշխարհի հետ կապն ավելի արդյունավետ լինի», — ասաց նա, նշելով, որ  նախատեսում են նաև մեկ երկարատև տեսակցություն՝ մինչև երեք օր տևողությամբ:

«Մենք գտնում ենք, որ անկախ նրանից, թե անձը ինչ հանցանք է գործել, եթե կան օրենքով նախատեսված հիմքերը անձին կարճատև մեկնում տալու համար, ապա մենք այդ անձին կտրամադրենք, իսկ անվտանգության ապահովումը կկազմակերպվի», — ասաց նա:

Ամբողջական հոդվածը ՝ http://forrights.am/2018/11/01/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D6%84%D5%AF%D5%B0-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B7/?fbclid=IwAR1SuJ-4l7CnbRHpWDrhaKecMqOCpAzTRHqfKXt2zaPq2mZd6q3zTWPQ6Lk

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն