Դեպի վեր

Համաներման նախագիծը ենթակա չէր հրապարակման. Արտակ Զեյնալյան

22/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի դիտարկմամբ Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը ենթակա չէր հրապարակման, և դրա հրապարակումը հակասում է հանրային շահին։

Նշենք, որ Համաներման նախագիծը ԱԺ-ում նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ նիստում։ Նախագծի երկու տարբերակները նախ հրապարակվեցին մամուլում, իսկ ավելի ուշ նախագածի՝ կառավարության վերջնական տարբերակը տեղադրվեց նաեւ ԱԺ կայքում, ինչից հետո մի շարք փաստաբաններ հանդես եկան քննադատական մեկնաբանություններով՝ նշելով, որ այն չի կարելի համարել աննախադեպ՝ ներկայացնելով լրամշակելու մի շարք առաջարկներ։

ԱԺ-ում պատասխանելով լրագրողներին հարցերին՝ Ա. Զեյնալյանը հայտարարեց, որ ունեն հիմնավոր փաստաթղթեր, ըստ որի՝ այս համաներումը բավականին ընդգրկուն է՝ չբացառելով նախագծի լրամշակումը, փոփոխումը։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ որոշվեց «Սասնա ծռերին» եւ 2015 թվականին «Սեֆիլյանի գործով» համաներում կիրառել, իսկ «Նորքի զինված խմբի» գործով՝ ոչ, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք բովանդակային քննարկման ոլորտ ենք մտնում, պետք է հիշել, որ համաներումը պետության պարտականությունը չէ եւ այն կարող է արվել որպես բարի կամքի դրսեւորում, որպես շնորհ, որպես արտոնություն»։

Ա.Զեյնալյանը ձեռնպահ մնաց անդրադառնալ նախագծում ցմահ դատապարտվածների մասով կարգավորում չլինելու վերաբերյալ փաստաբանների կողմից հնչեցվող քննադատույանը՝ նշելով, որ այդ հարցի պատասխանը կտրվի առաջիկայում՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում փակ քննարկման ընթացքում։

Սկզբնաղբյուրը ՝ https://www.pastinfo.am/hy/news/2018/10/26/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%A8-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1-%D5%B9%D5%A7%D6%80-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D4%B6%D5%A5%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6/757250?fbclid=IwAR2Wyw-oCDNFuN0pvNvRQEiYzg9fs5e8CIyg-WTa_vVBjX1cr68RJM1FRIA

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն