Դեպի վեր

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը ուղարկվել է միջազգային փորձաքննության

24/05/2019

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է վարչապետի որոշմամբ ձեւավորված աշխատանքային խմբի կողմից, այս պահին ուղարկվել է փորձաքննության միջազգային կազմակերպություններին՝ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:Նրա խոսքով, նախագիծը վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն եւ վերջնականացվելուց հետո նախագիծը կդրվի լայն հանրային քննարկման:Փոխնախարարը դժվարացավ ժամկետներ նշել, որովհետեւ «դա կախված է միջազգային գործընկերների կողմից տրամադրված փորձաքննության ժամկետներից»: «Մենք խնդրել ենք հնարավորինս կարճ ժամկետներում անել դա»,-ասաց նա:Աննա Վարդապետյանը խնդրեց այդ նախագիծը չդիտարկել որպես անցումային արդարադատության գործիք. «Որովհետեւ այս օրենքն ընդունելու պարտականություն Հայաստանն ուներ շատ ավելի վաղ: Հայաստանն ուներ պարտավորություն ունենալ նման օրենսդրություն եւ պայքարելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ հայց հարուցելու միջոցով: Սա մեր պարտավորություններից բխող գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,-ասաց փոխնախարարը:
Սկզբնաղբյուր՝ https://news.am/arm/news/514474.html?fbclid=IwAR0ZxaOM33_GsCPDCfuuGj9iir4q54AYFGqmXFfFjtQ8l23FxeuNXXMW2Kc

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն