Ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք․ նախարարն՝ իրենց վեթինգից հրաժարվելու, ընդդիմության քննադատության մասին.Նախարար Ռուստամ Բադասյան

04/03/2020

 

  «Եթե խոսքը միայն ոստիկանապետի և ԱԱԾ պետի մասին է, ապա դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, եթե ժամկետ կա, ապա այդ ժամկետում կլինի որոշում»,- ոստիկանապետի և ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետի լրանալու հարցին ի պատասխան՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։Անդրադառնալով ընդդիմության հնչեցրած՝ իշխանությունը որոշեց չգնալ վեթինգի ճանապարհով հայտարարությանը՝ Բադասյանն ասաց․ «Աժ ամբիոնից հայտարարեցի, որ բոլոր այն պատգամավորները, որոնք կարծում են, որ սրանից ավելի էֆեկտիվ նախագիծ կբերեն, որը չհակասի միաժամանակ Սահմանադրությանը և ներկայացնեն մեր դատին, մենք այդ առաջարկները կընդունենք։ Բազմիցս ասել եմ, որ վեթինգ, բարեվարքություն տերմինները տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն և մենք ինչ հայտարարել ենք դա էլ արել ենք, ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու և դրանք ձեռնարկել և բերել ենք Ազգային ժողով»։ 
Խոսելով ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրինագծի մասին՝ նախարարն ասաց, որ մեխանիզմն օրենքով սահմանված սահմանաչափն է՝ 25 միլիոն, կոռուպցիոն բնույթի գործողությունների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում և բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են և սա կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ օգտագործվող միջոց է։

«Եթե խոսքը միայն ոստիկանապետի և ԱԱԾ պետի մասին է, ապա դա իմ իրավասությունների մեջ չի մտնում, եթե ժամկետ կա, ապա այդ ժամկետում կլինի որոշում»,- ոստիկանապետի և ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետի լրանալու հարցին ի պատասխան՝ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։Անդրադառնալով ընդդիմության հնչեցրած՝ իշխանությունը որոշեց չգնալ վեթինգի ճանապարհով հայտարարությանը՝ Բադասյանն ասաց․ «Աժ ամբիոնից հայտարարեցի, որ բոլոր այն պատգամավորները, որոնք կարծում են, որ սրանից ավելի էֆեկտիվ նախագիծ կբերեն, որը չհակասի միաժամանակ Սահմանադրությանը և ներկայացնեն մեր դատին, մենք այդ առաջարկները կընդունենք։ Բազմիցս ասել եմ, որ վեթինգ, բարեվարքություն տերմինները տարբեր իրավական համակարգերում տարբեր նշանակություն ունեն և մենք ինչ հայտարարել ենք դա էլ արել ենք, ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու և դրանք ձեռնարկել և բերել ենք Ազգային ժողով»։ Խոսելով ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրինագծի մասին՝ նախարարն ասաց, որ մեխանիզմն օրենքով սահմանված սահմանաչափն է՝ 25 միլիոն, կոռուպցիոն բնույթի գործողությունների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում և բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են և սա կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ օգտագործվող միջոց է։

Սզբնաղբյուրը՝ այստեղ: