Դեպի վեր

Հրայր Թովմասյան. «Նոտարիատի ուղին ճիշտ է ընտրված».ՓԱՍՏԻՆՖՈ

20/10/2012

Բարեփոխվող նոտարական համակարգում դրական տեղաշարժեր կան, դրանք անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Դեռևս վաղ է խոսել այն նոտարիատի մասին, որը մենք պատկերացնում ենք, այդ ամբողջը պետք է թղթին տրվի, հետո կյանքի կոչվի: Չեմ կարող ասել ո՞ր փուլում է գտնվում, բայց ընթացքի մեջ է այդ ամբողջը»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ «մենք միգուցե դանդաղ քայլերով, միգուցե այդ ամբողջը դեռևս հասարակության լայն շրջանակներին տեսանելի չէ, բայց որ ճանապարհն, ուղին ճիշտ ընտրված է, կարծում եմ, միանշանակ է»:

Հ. Թովմասյանը գտնում է, որ այս հարցում նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա, մարդկությունը ստեղծել է լատինական նոտարիատի համակարգ, որն ունի իր սկզբունքներն ու կայունության երաշխիքները: «Ես պետք է իմանամ, որ գնում եմ նոտարի մոտ, բնականաբար՝ վճարում եմ նոտարին, որովհետև ամբողջ աշխարհում նոտարները լավագույն իրավաբաններն են, միաժամանակ ստանում եմ երաշխիք, որ ես խաբված չեմ լինելու, գումարները չեն կորելու»,- պարզաբանեց նախարարը:

Հ. Թովմասյանը կարևորեց էլեկտրոնային նոտարիատի համակարգի ներդրումը: Նախարարն օրերս է վերադարձել Էստոնիայից, որտեղ պետական մարմինների ծառայությունների 99 տոկոսը մատուցվում է էլեկտրոնային եղանակով: «Այս համակարգին պետք է այսպես, թե այնպես անդրադառնանք, որովհետև դրանք մի կողմից էականորեն կրճատելու են կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ թեթևացնելու պետական մարմինների, քաղաքացիների հոգսը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն