Դեպի վեր

Վանաձոր ՔԿՀ-ում զանգվածային հացադուլ չկա, մեկ դատապարտյալ է հացադուլ հայտարարել. Գոռ Ղլեչյան. News.am

26/10/2012

Վանաձոր քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել ընդամենը մեկ դատապարտյալ, ով բողոքում է իր քրեական գործից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վանաձոր ՔԿՀ-ում կալանավորները զանգվածային հացադուլ են հայտարարել:

Ինչ վերաբերում է մի խումբ կալանավորների դժգոհությանը` խցերում սառնարան եւ սալօջախ պահելու, տեսակցությունների, ուտելիքի եւ սանիտարական վիճակի մասին, ապա Գոռ Ղլեչյանը ասաց հետեւյալը. «Արդարադատության նախարարության քրեակատաարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ ընդունած թիվ 15/43  որոշմամբ գոյություն ունի իրերի,առարակների եւ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել ծանրոցներով կամ փաթեթներով: Ըստ այդ ցանկի` սալօջախ կամ ճաշ եփելու հարմարանք չի թույլատրվում, իսկ սառնարան հատկացվում է դիմումի համաձայն, այսինքն` դատապարտյալը դիմում է գրում, քննարկվում է եւ խցում տեղադրում են»:

Նշենք, որ  երեկ երեկոյան «Հրապարակ» թերթին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները եւ հայտնել, որ պատրաստվում են զանգվածային հացադուլ անել: Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր՝ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը՝ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում՝ հատկապես միրգը, քաղցրեղենը:

Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել եւ, ամենակարեւորը՝ «անմարդկային վերաբերմունք է»:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն