Հրայր Թովմասյան. Հարցրեք Կիպրոսի դատախազին, ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ. 168.am

03/07/2013

  «Հարցրեք Կիպրոսի դատախազին: Ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ»,-168.am-ի տեղեկացմամբ,  անդրադառնալով Կիպրոսի դատախազի հայտարարությանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

  Հիշեցնենք, որ Կիպրոսի դատախազը անհնարին էր համարել վարչապետի բացատրությունը՝ կապված օֆշորային պատմության հետ, ըստ որի՝ հնարավոր է առանց մեկի թույլտվության ձեռնարկություն գրանցել այնտեղ: Դիտարկմանը, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազի հայտարարությանը, Հրայր Թովմասյանն ասաց. «Դուք ասում եք Կիպրոսի դատախազն ինչ-որ բան է ասել, ՍԴ նախագահն ինչ-որ բան է ասել: Ես չգիտեմ՝ ես ոչ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ոչ էլ… հարցրեք էդ մարդուն: Ինձ հարցեր տաք, որը կարող է պրոցեսների վրա ազդե՞լ, դուք էդ պատասխանները չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 168.am: