Ռուբինա Մխիթարյան
Վարչության պետ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Չորսը մայիսի, 1998 թ., ք․ Երևան
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի փետրվարի 28-ից զբաղեցնում է Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի պաշտոնը։
2022-2025 թթ. եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող
2022 թ. եղել է Արդարադատության նախարարի տեղակալի օգնական։
2020-2022 թթ. եղել է Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության փորձագետ, նույն վարչության քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի ավագ մասնագետ։
2019-2020 թթ. եղել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական վարչության փորձագետ։
Կրթություն
2023 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է։
2019 - 2021 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2015 - 2019 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
Այլ հարակից գործունեություն
2024 թվականից հանդիսանում է Համաշխարհային բանկի Թվային արդարադատության աշխատանքային խմբի («Digital Justice Working Group») անդամ։
2024 թվականին մասնակցել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող՝ արդարադատության իրականացման վերաբերյալ «MATRA Rule of Law» վերապատրաստման ծրագրին (վայր՝ Լեյդեն, Հաագա, Բրյուսել)։
2023 թվականից հանդիսանում է Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի («ELSA Armenia») անդամ։
2023 թվականից Գենդերային թեմատիկ խմբի անդամ է։
2023 թվականից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի անդամ է։
2023 – 2025 թթ. հանդիսացել է Արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի անդամ։
2021 թվականից հանդիսանում է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի Վերանայման մեխանիզմի շրջանակներում ազգային փորձագետ, 2024 թվականից՝ նաև կոնտակտային անձ։
2021 թվականին մասնակցել է Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 23-րդ վերապատրաստման ծրագրին («UNAFEI», «JICA»):
2020 թվականից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։
2020 թվականին մասնակցել է «Թրանփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Հակակոռուպցիոն երկրորդ դպրոցին։
2018 - 2019 թթ. կամավորական հիմունքներով հանդիսացել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու և «Իրավունք բոլորի համար» («Street law») ծրագրի շրջանակներում դասավանդող։
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից խրախուսվել է շնորհակալության հայտարարմամբ։
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
Ամուսնացած չէ: Անկուսակցական է: