Նարեկ Մկրտչյան
Վարչության պետ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանյոթը հունվարի, 1989 թվական, ք․ Երևան
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի հունիսի 13-ին նշանակվել է արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ:
2025 թվականի ապրիլից հունիս ամիսներին եղել է արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական։
2023-2025թթ․եղել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական։
2022-2023թթ․ եղել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար։
2021-2022թթ․ եղել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ադմինիստրատիվ ծառայության պետ։
2020-2021թթ․ եղել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրենի խորհրդական։
2019-2020թթ․ եղել է «Արմենիա Վայն» ՓԲԸ-ում գնումների մասնագետ։
2019թ․ հունվարից մարտ ամիսներին եղել է Գոլտքոնսալթինգ կազմակերպության տնօրեն։
2018թ․ հունվարից հունիս ամիսներին եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում գնումների բաժնի պետի տեղակալ։
2016-2017թթ․ եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Կենտրոն ՏՀՏ էլ․ էներգիայի կորուստների վերլուծության բաժնի պետի տեղակալ։
2013-2016թթ․ եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում կոմերցիայի և ՀՏՍԿ վարչության առաջատար մասնագետ։
2012-2013թթ․ եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում Երևանի ԳԳՄ, գազի առաքման, իրացման և չափագրման բաժնի ճարտարագետ։
2012թ․ մայիսից օգոստոս ամիսներին եղել է «Հաշվիչ» ՓԲԸ-ի ֆինանսական գծով տնօրեն։
2009-2010թթ․ եղել է «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի մաքսային տերմինալի հերթափոխի պետ։
Կրթություն
2016թ. առ այսօր հանդիսանում Եվրոպական Համալսարանի հայցորդ։
2012-2014թթ․ սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ֆակուլտետում՝ մագիստրատուրա ։
2006-2010թթ․ սովորել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում՝ բակալավր։
Այլ տեղեկություններ
Գիտական 5 հոդվածների հեղինակ է։
Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն։