Նորա Մելքոնյան

Վարչության պետ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
22 հուլիսի 1973 թ., ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
04.2023թ.  նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետ:
2021-2023թթ. եղել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի քարտուղարության պետ:
2014-2021թթ. եղել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության /իրավահաջորդ՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե/ քարտուղարության արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժնի պետ /05.12.2014թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան/:
2002-2014թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության /իրավահաջորդ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն/ միջազգային համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի, առաջատար, գլխավոր մասնագետ:
2000-2002թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության ձեռնարկությունների աջակցման վարչության առաջին կարգի մասնագետ:
1998-2000թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության արտաքին կապերի և լրատվության բաժնի երկրորդ կարգի, առաջին կարգի, առաջատար մասնագետ:
1998-1998թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության կադրերի բաժնի երկրորդ կարգի մասնագետ:
1997-1998թթ. եղել է ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ընդհանուր բաժնի երկրորդ կարգի մասնագետ:
Կրթություն
1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում:
Այլ գործունեություն
2006-2019թթ. եղել է Պետական հիմնարկների արհմիությունների ճյուղային հանրապետական միության նախագահության անդամ:
2004-2006թթ. եղել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարդական հանձնաժողովի անդամ:
2002-2019թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության/կոմիտեի արհեստակցական կազմակերպության նախագահ:
2008թ. Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից արժանացել է ՀԱՄԿ շնորհակալագրի և հուշամեդալի:
2011թ. արժանացել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի շնորհակալագրի:
2013թ.  Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից արժանացել է ԱՄԿ հուշամեդալի և շնորհակալագրի:
Մասնագիտական զարգացման ծրագրեր
Մասնակցել է ԱՄԿ, ՋԻ ԱՅ ԶԵԹ ընկերության  կողմից կազմակերպած աշխատողների շահերի պաշտպանության թեմայով մի շարք վերապատրաստման ծրագրերի և սեմինարների:
2011թ. մասնակցել է «Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական և եվրոպական համատեքստը» թեմայով սեմինարին:
2014թ. մասնակցել է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովում» թեմայով սեմինարին:
2016թ. մասնակցել է «Իտալիայի հակակոռուպցիոն պայքարի առանցքային կետերը» դասընթացին:
2016թ. մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը, որպես պետական մարմինների թափանցիկությունը և պետական ծառայողների բարեվարքությունը խթանելու գործիք» սեմինարին:
2017թ. մասնակցել է «ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակում» թեմայով սեմինար-քննարկմանը:
2017թ. մասնակցել է «Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման» դասընթացին:
2018թ. մասնակցել է ՀՀ դիվանագիտական դպրոցի դիվանագետների վերապատրաստման դասընթացին:
2018թ. մասնակցել է ԵՄ-Արևելյան գործընկերություն մշակութային և ստեղծագործական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Թվային հաղորդակցություն», «Ռազմավարական պլանավորում» թեմաներով առցանց սեմինարներին:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն   լեզուներին:
Ամուսնացած է: Անկուսակցական է: