Ծովինար Թադևոսյան

Ծառայության պետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Քսանմեկը հունիսի, 1991թ․
Աշխատանքային գործունեություն
2025թ.-ի հունվարի 8-ին նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ:
2020-2025թթ. եղել է ՀՀ  ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:
2015-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ: 
Կրթություն
2012-2014թթ. ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ու իրավագիտության ֆակուլտետների կողմից իրականացված «Կրիմինոլոգիա» մագիստրոսական ծրագիրը, ունի հոգեբան-կրիմինոլոգի որակավորում:
2008-2012թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում:
Գիտակրթական և հասարակական գործունեություն
2014-2015թթ. «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության «Ընտանեկան բռնության հիմնահարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի հոգեբան-կրիմինոլոգ:
2019-2020թթ. Կայուն զարգացման հայկական հիմնադրամ «Հատուկ 1 կրթահամալիրի վերափոխումը ռեսուրս կենտրոնի» ծրագրի դասընթացավար-վերապատրաստող:
2022-2023թթ. Դասավանդել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Գիտական երեք հոդվածների հեղինակ է: