Դավիթ Ղարիբյան
Տնօրեն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
Տասնյոթը նոյեմբերի, 1996 թվական
Աշխատանքային գործունեություն
2025թ․փետրվարի 13-ին «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն:
2024թ. հոկտեմբերի 29-ից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամ:
2024թ. դեկտեմբերի 27-ից հանդիսանում է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ որպես կենտրոնի համահիմնադիր հանդիսացող կազմակերպության ներկայացուցիչ:
2022թ․հուլիսից եղել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ:
2020թ. հունիսից եղել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան-փորձագետ, այնուհետև ավագ իրավաբան-փորձագետ։
Կրթություն
2022թ. առ այսօր հանդիսանում է Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
2020-2022թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2014-2020թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն
2021թ. դեկտեմբերից հանդիսանում է փաստաբան և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։
2024թ. օգոստոսից հանդիսանում է արտոնագրված հաշտարար և Հայաստանի Հանրապետության հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ։
2024թ. դեկտեմբերից առ այսօր հանդիսանում է հաշտարարների որակավորման հանձնաժողովի անդամ:
2024թ. սեպտեմբերից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում:
2019-2020թթ․ աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում որպես Ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնի մասնագետ:
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2022թ. մարտ ամսին մասնակցել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակեպված MIRAI “Օրենքի գերակայություն” խմբի փոխանակման ծրագրին:
2019 - 2020թթ. մասնակցել է Erasmus+ շրջանակում կազմակերպված "Power of Change" ծրագրին։
Զինվորական ծառայություն
2015-2017թթ․ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվել է ավագի կոչումով:
Այլ տեղեկություններ
2022 – 2025թթ․ հանդիսացել է Վիեննայում անցկացվող Վիլեմ Վիս միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ մրցույթի Երևանի պետական համալսարանի թիմի մարզիչ:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ: Անկուսակցական է: