Դեպի վեր

Արմեն Գևորգյան

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968 թ. փետրվարի 17, ՀՀ Արարատի մարզի Մասիս գյուղ

Աշխատանքային գործունեություն

2008-2014 թթ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ
13.01.2003-12.06.2008 թթ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշի տարածքային բաժնի պետ
01.08.2000-13.01.2003 թթ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնի պետ
04.07.2000-01.08.2000 թթ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ
10.03.1999-03.07.2000 թթ. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ
01.09.1995-01.03.1999 թթ. Երևանի Արաբկիրի շրջանի թիվ 3 մշակույթի տան շախմատի խմբակի մարզիչ
01.05.1993-01.07.1995 թթ. «Արմինտերտուր» ՍՊԸ, տնօրենի տեղակալ
08.10.1991-01.05.1993 թթ. «Արմինտերտուր» ՍՊԸ, կադրերի բաժնի վարիչ
02.07.1986-01.09.1986 թթ. ՇՄՇ-16 տրեստ «Գյուղշին» N 3-րդ կարգի բետոնագործ

Կրթություն

1991 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «ԷՀԱ-ի կոնստրուկտավորում և արտադրություն» մասնագիտությամբ. որակավորումը՝ ինժեներ-կոնստրուկտոր, տեխնոլոգ
2014 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան

Այլ տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահն է
Հայաստանի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի անդամ է
Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի

 

 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն