Դեպի վեր

Արդարադատության նախարարի այցը՝ Շիրակի մարզ

30/05/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

 Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող մի շարք հարցեր:

 Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ ևս Արփինե Հովհաննիսյանին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին:

 Նախարարը, մարզային այցի շրջանակում,  եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մարզկենտրոնի նոտարական գրասենյակում, Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում, Պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության գրասենյակում, տեղում ծանոթացել հանրային ծառայություններ մատուցող բաժինների խնդիրներին:

 Արփինե Հովհաննիսյանը եղել է նաև Շիրակի պանթեոնում, ծաղիկներ դրել ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների շիրիմներին, ինչպես նաև այցելել նրանց ընտանիքներ։ 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն