Հաշվետվություն պրոբացիայի ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ

05/05/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է 2017-2018թթ. ընթացքում պրոբացիայի ոլորտում իրականացված աշխատանքները:

1. Ընդունվել է՝

1) ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1019-Ն որոշումը.

2) ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը  սահմանելու  մասին» N 1440-Ն որոշումը.

3) ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1561-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 395-Ն որոշումը.

2. Պրոբացիայի պետական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով՝

1) մշակվել և գործարկվել է ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս վեր հանել շահառուի ռիսկերը և պահանջմունքները և վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված.

2) մշակվել է պրոբացիայի շահառուների վերահսկողության պլանի ձևը.

3) մեկնարկել է «Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում» ծրագիրը, որի շրջանակում ընտրվելու են 14-30 տարեկան 100 դատապարտյալներ, որոնց հետ տարվող աշխատանքներով փորձ է արվելու ապահովել երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացումը համայնքում,

4)  պրոբացիայի շահառուների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերման նպատակով շահագործման են հանձնվել 3 սենյակներ, որոնք նախատեսված են համակարգչային, թաղիքագործության, լուսանկարչության դասընթացների իրականացման համար.

5) ստեղծվել է հոգեբանի անկյուն, որտեղ պրոբացիայի շահառուների հետ տարվում են հոգեբանական աշխատանքներ.

6) մշակման փուլում է գտնվում Պրոբացիայի պետական ծառայության պաշտոնական կայքէջը (probation.am):