Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունների համար

14/10/2022

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման, ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունների համար:
Խորհրդատուն պետք է ունենա վերջին 5 տարվա ընթացքում իրականացված՝ համանման բարդություն համակարգերի որակի աուդիտների կամ գնահատման դրական փորձ:
Խորհրդատուն պետք է իրականացնի ծառայությունները հետևյալ փուլերով.
1-ին փուլ. Համակարգչային ծրագրային փաթեթի /«Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական հարթակ/ ծրագրային կոդի վերլուծություն, վերանայում, թեստավորում, մասնագիտական եզրակացության տրամադրում,
2-րդ փուլ. 1-ին փուլի արդյունքներով կազմված վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի տեխնիկական առաջադրանքի վերանայում կամ հաստատում, աշխատանքների իրականացման փուլերի ժամանակացույցի վերանայում կամ հաստատում,
3-րդ փուլ. Վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի ծրագրային ապահովման մշակման գործընթացի ուղեկցում, փուլերով մասնագիտական եզրակացությունների ներկայացում, թեստավորում, կոդի վերանայում:
Նախաորակավորման հայտարարությունը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին ոչ ուշ, քան 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ժամը 11:00-ն: Խորհրդատուին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով