Մրցույթ՝ Արդարադատության նախարարությունն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու նախաորակավորման ընթացակարգին
14/10/2022
Արդարադատության նախարարությունը առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին հրավիրում է մասնակցելու նախաորակավորման ընթացակարգին /ծածկագիր` ՀՀԱՆ-ԵՄԽԾՁԲ-22/64/
Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ և լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաև այդպիսի տեխնոլոգիաների և դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտություն հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության իրականացման համակարգի համատեքստում:
Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման, ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նախաորակավորման ընթացակարգ:
Խորհրդատուն պետք է իրականացնի ծառայությունները հետևյալ փուլերով.
1-ին փուլ. Համակարգչային ծրագրային փաթեթի /«Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական հարթակ/ ծրագրային կոդի վերլուծություն, վերանայում, թեստավորում, մասնագիտական եզրակացության տրամադրում,
2-րդ փուլ. 1-ին փուլի արդյունքներով կազմված վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի տեխնիկական առաջադրանքի վերանայում կամ հաստատում, աշխատանքների իրականացման փուլերի ժամանակացույցի վերանայում կամ հաստատում,
3-րդ փուլ. Վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի ծրագրային ապահովման մշակման գործընթացի ուղեկցում, փուլերով մասնագիտական եզրակացությունների ներկայացում, թեստավորում, կոդի վերանայում:
Ժամկետներ.
1-ին փուլ՝ 2 ամիս,
2-րդ փուլ՝ 7-օրից – 2 ամիս՝ կախված 1-ին փուլի արդյունքներից,
3-րդ փուլ՝ Վարչական դատավարության թվայնացման գործընթացն իրականացնող Կապալառու կազմակերպության հետ պայմանագիր ստորագրելուց հետո 1 տարի:
Արդարադատության նախարարությունը հրավիրում է նախաորակավորման ընթացակարգի պահանջներին համապատասխանող բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու գործընթացին: Նախաորակավորման հայտարարությունը հրապարակված է www.procurement.am հասցեով գործող գնումների պաշտոնական տեղեկագրում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ընթացակարգի ծածկագիրը` ՀՀԱՆ-ԵՄԽԾՁԲ-22/64
Մասնակիցը նախաորակավորման հայտը հանձնաժողովին կարող է ներկայացնել`
1) էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով gnumner.moj@gmail.com.
2) փաստաթղթային ձևով` փակ ծրարով, սոսնձված: Ծրարի վրա նախաորակավորման հայտը կազմելու լեզվով նշվում են`
ա. պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).
բ. ընթացակարգի ծածկագիրը.
գ. «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
- Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հանձնաժողովին ոչ ուշ, քան 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ժամը 11:00-ն:
Փաստաթղթային ձևով ներկայացվող նախաորակավորման հայտերը հանձնաժողովին անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն կետով սահմանված ժամկետը լրանալը` ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով:
Մանրամասներ.
Մասնագիտական կարողություններ
-
Խորհրդատուն պետք է ունենա վերջին 5 տարվա ընթացքում իրականացված՝ համանման բարդություն համակարգերի որակի աուդիտների կամ գնահատման դրական փորձ: Ընդ որում համանման են համարվում էլեկտրոնային կառավարման բնագավառում բազմաշահառու համակարգերի ֆունկցիոնալ և տեխնիկական որակի աուդիտների կամ գնահատման ծառայությունների մատուցված լինելը:
-
Խորհրդատուն չպետք է ունենա շահերի բախում:
-
Խորհրդատուն պարտադիր պետք է ունենա՝
-
համալիր տեղեկատվական համակարգերի ՏՏ որակի աուդիտների կամ գնահատման նախագծերի հուսալի կառավարման փորձ,
-
Ժամանակակից ՏՏ և վեբ ծրագրային ապահովման ՏՏ ճարտարապետության նախագծման և ռեսուրսների պլանավորման փորձ
-
Ծրագրային ապահովման մշակման պայմանագրերի կառավարման փորձ
-
ISO կամ համարժեք ծրագրային աուդիտի հավաստագրում
-
Ծրագրային ապահովման թեստավորման փորձ՝ ինչպես «սև արկղում» (անտեսանելի կոդը) և այնպես էլ «սպիտակ արկղում» (հասանելի կոդ)
-
-
Խորհրդատուն ցանկալի է որ ունենա.
-
Պայմանագրերի կառավարման, նախագծերի կառավարման, համակարգերի և ծրագրային ապահովման մշակման մեթոդների, տեխնոլոգիաների և որակի ստանդարտների համապարփակ իմացություն
-
Ծրագրային ապահովման մշակման կենսունակության ցիկլի պատկերացում և ծրագրի կարգավիճակի, խնդիրների և լուծումների վերաբերյալ հաղորդակցվելու ունակություն
-
Պետական կամ այլ հանրային մարմինների ՏՏ համակարգերի թվայնացման և/կամ զարգացման փորձ
-
Վկայականներ (սերտիֆիկատներ) ՏՏ համակարգերի կառավարման, աուդիտի կամ գնահատման ոլորտում
-
Պահանջվող արդյունքներին հասնելու համար Խորհրդատուն պետք է ունենա մասնագետների թիմ:
-
Բոլոր փորձագետները պետք է լինեն անկախ և զերծ լինեն շահերի բախումից իրենց կողմից ստանձնած պարտականությունների ընթացքում: