Դեպի վեր
Տեսա-ձայնադարան

Իրավաբանական անձանց էլետրոնային ռեգիստր. առցանց գրանցում/հաշվառում նույնականացման ID քարտով

Առցանց եղանակով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ակտիվ էլեկտրոնային ստորագրություն, նույնականացման քարտ կարդացող սարք, լինել գրանցված օգտատեր  www.e-register.am պետական ռեգիստրի կայքում:

Գործարկվել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ

Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգն ապահովում է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ամբողջական թվայնացումը: Արդյունքում նվազեցվել է թղթային, ֆինանսական ռեսուրսների և ժամանակի վատնումը, ապահովվել է դատարանների մատչելիությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել է հնարավորություն ցանկացած պահի էլեկտրոնային եղանակով ներկայացնել վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումներ, ստանալ ծանուցումներ և կատարել դատավարական այլ գործողություններ:

Գործարկվել է www.e-rights.am հարթակը

 

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է www.e-rights.am հարթակը։ 
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, 
- միջոցառումների իրականացման ընթացքին, 
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, 
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: 
  Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է www.e-rights.am հարթակը։ Հարթակը հնարավորություն է ընձեռում․- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, - միջոցառումների իրականացման ընթացքին, - հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, - ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:   Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հանրային քննարկում. Լանզարոտի կոնվենցիան.Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյան

Բոլոր հարցերի պատասխանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող մտացածին խնդիրների ու շահարկումների վերաբերյալ:

Չենք հրաժարվել վեթինգի, վիրահատական միջամտության օրակարգից․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար նշանակվելուս օրվանից՝ հունիսի 19-ից, սկսել ենք մշակել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որն արդեն հոկտեմբերին ընդունվել է, և հասարակական կազմակերպություններից շատերը ողջունել են մեր բերած օրակարգը, որտեղ խոսվում է թե՛ Սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում բարեփոխում անելու, թե՛ Դատական օրենսգրքի միջոցով փոփոխություններ կատարելու մասին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը տեղի է ունենալու միայն համապատասխան դատական ակտի հիման վրա. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը սովորական քաղաքացիներին չի վերաբերում:

Անդրադարձ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը և դատական համակարգի բարեփոխումներին

«Հեռանկար» հաղորդաշարի՝ տեսակապով զրույցի հյուրն է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը. Արդրադատության փոխնախարար Սրբուհի Գալյան

Եթե հանցագործ ճանապարհով ես տուն ձեռք բերել , ապա դժվար է այդ տունը օջախ անվանել. Պետրոս Ղազարյանի հյուրն է  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Պատժողից՝ օգնող․ Ոստիկանությունում կադրային և արմատական բարեփոխումներ են սպասվում

Պատժողից՝ օգնող․ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը 1in.am-ի տաղավարում ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվող կադրային և արմատական փոփոխությունները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը տեսակապով զրուցել է Արամ Աբրահամյանի հետ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման (վեթինգի) անցկացման մեխանիզմներից:

«Հեռանկար» հաղորդաշարի՝ տեսակապով զրույցի հյուրն է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն