Նորություններ
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:
Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ղեկավարած պատվիրակությանը
Արտակ Զեյնալյանը վստահեցրել է, որ արցախյան գործընկերների հետ համագործակցության շրջանակներում փորձելու են օժանդակել նաև կադրերի վերապատրաստմանը:
ՏՀԶԿ. Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում
Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:
ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» նախագիծը
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հանրային քննարկումների տևողությանը, դրանց վերաբերյալ կածիքներ, առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգերին, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումների առնչվող հարցերի:
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։
Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ
Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկում՝ նվիրված սնանկության ոլորտի բարեփոխմանը
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Բանկերի միության ներկայացուցիչներ, սնանկության գործով կառավարիչներ, այլք:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
Նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում սկսում է այս ժամանակահատվածում: Դեսպան Յամադին կարևորել է ՀՀ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված դիրքորոշումը և նախարարից հետաքրքրվել Արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթություններով:
Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ
Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Նշված չափորոշիչները բավարարող իրավաբաններին կոչ ենք անում հայտարարությունը հրապարակելուց հետո լինել ակտիվ:
Նախարար Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
Նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցերով, ուսուցման ծրագրերով, ուսումնական գործընթացով:
Աշխատանքային քննարկում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ
Արթուր Հովհաննիսյանը կարևորել է նման ձևաչափով օրենքների քննարկումների կազմակերպումը՝ դրանց կիրարկման ընթացքում միասնական պրակտիկա ձևավորելու տեսանկյունից, և նշել, որ թե՛ նախագծի մշակման, թե՛ դրա ընդունումից հետո չեն դադարել Օրենքի վերաբերյալ հարցերը: Այդ համատեքստում փոխնախարար Հովհաննիսյանը վստահեցրել է, որ Օրենքը որոշ ժամանակ անց կվերանայվի: Նախարարի առաջին տեղակալն արդյունավետ և բովանդակալի քննարկում է մաղթել մասնակիցներին: