Նորություններ

Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

14/06/2018
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի պահանջն ու հորդորը Հարկադիր կատարման ծառայությունից առաջադրանքի գերազանց կատարումն է

14/06/2018
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

12/06/2018
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունն ու նշել, որ նոր Կառավարությունը պատրաստ է կյանքի կոչել երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր ծրագրերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան. «Երեխաները մեր ապագան են, և բոլորի ներդրումն այս ուղղությամբ ամենակարևորն է»

12/06/2018
Զեկույցի շնորհանդես-քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, երեխաների իրավունքների և պաշտպանության հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների փորձագետներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի ամփոփման միջգերատեսչական կոմիտեի հանդիպումը

12/06/2018
Իր ելույթում Վիգեն Քոչարյանը շնորհակալական խոսք է հղել ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ԵԽ երևանյան գրասենյակն առանցքային գործընկեր է Արդարադատության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բոլոր բարեփոխումների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

11/06/2018
Նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

11/06/2018
Սուրեն Քրմոյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Խորհուրդն ակտիվորեն սկսելու է համագործակցել Վիճակագրական կոմիտեի հետ, որպեսզի Խորհրդի կողմից առաջարկվող երեխաների լավագույն շահին միտված բարեփոխումներն այսուհետ ունենան նաև կայուն վերլուծական հիմք: Փոխնախարար Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի Անչափահասների արդարադատության խորհրդի էլեկտրոնային կայքը՝ այդպիսով նպատակ ունենալով համակարգել, ամբողջացնել և մեկ տեղում զետեղել երեխայի լավագույն շահին միտված բոլոր աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Դաումային

07/06/2018
Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» թեմայով միջոցառմանը

06/06/2018
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարևոր խնդիրներ է դրել իր առջև: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետևել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին և թեև կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ և ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը

06/06/2018
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խորհրդատվություն Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի վերաբերյալ

06/06/2018
Ներկայացված աղյուսակի միջոցով կարող եք ստուգել՝ արդյո՞ք Կանոնակարգը կիրառելի է Ձեր կազմակերպության նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

06/06/2018
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի և վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ