Դեպի վեր

Սրբուհի Գալյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1992 թվականի մայիսի 5, Երևան

Աշխատանքային գործունեություն

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

01.03.2019-17.07.2019թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ

25.06.2018- 01.03.2019թթ. - ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, Իրավական ապահովման բաժնի պետ

03.2016 թվականից առ այսօր - ՀՀ արդարադատության ակադեմիա, դասընթացավար

06.2015 թվականից առ այսօր - Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  դասախոս

03.04.2015 -25.06.2018թթ. - Հատուկ քննչական ծառայություն,
Քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

2014-2017թթ.- «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ, գործընկեր

08.04.2014- 31.03.2015 «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան

30.10.2013- 07.04.2014 «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ (պայմանագրի հիման վրա)

06.11.2012- 02.05.2013 «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, իրավաբանական վարչության փորձնակ (պայմանագրի հիման վրա)

 Կրթություն

2014-2018թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

2012-2014թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)

2008-2012թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

Այլ տեղեկություններ

Լեզուների իմացություն` hայերեն (մայրենի), անգլերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց)

Ամուսնացած է, ունի 1 դուստր

Անկուսակցական

Գիտական ուսումնասիրության ոլորտը՝ Մարդու իրավունքներ, կոռուպցիոն հանցագործություններ, խոշտանգում, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն

Կարդացվող դասընթացներ՝ Քրեական իրավունք, կյանքի իրավունք և խոշտանգման արգելք, ընտրական հանցագործություններ, կոռուպցիոն հանցագործություններ, ապօրինի ծագում ունեցող ակտիվների հայտնաբերում և բռնագանձում

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցներին՝ 2017թ. - ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ № 2246)

Իրավասության շրջանակը՝

Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

գ. հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման, 

դ. հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման,

ե. ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,

զ. անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

է. Նախարարության համակարգում օրենքներով ստեղծված մարմինների մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,

ը. բաց կառավարման գործընկերության ոլորտում աշխատանքների իրականացման ապահովման, 

թ. քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման.

6) Նախարարի տեղակալ Ս. Գալյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Պրոբացիայի ծառայության միջոցով: 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն