էդգար Հովսեփյան

Գլխավոր քարտուղար

Աշխատանքային գործունեություն
2025թ․ հունվարի 17-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։
2022-2025թթ․ եղել է ՊԵԿ Գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ։
2021 նոյեմբերից-2025թ. հունվար Հանդիսացել է Project Implementation Unit (PIU) ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ֆինանսավորմամբ՝ վարկային և դրամաշնորհային միջոցներով, ՊԵԿ Մեղրի սահմանային անցակետի նոր մաքսակետի կառուցման ամբողջ ծրագրի (ԾԻԳ) ղեկավար
2021-2022թթ․ եղել է ՊԵԿ Գործերի կառավարման վարչության խորհրդական։
2020-2021թթ․ եղել է ՀՀ արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ։
2019-2020թթ․ եղել է Ամերիա բանկի գլխավոր  վարկային մասնագետ։
2016-2019թթ․ եղել է Ա․ Բիլյան ՍՊԸ վաճառքի տնօրեն։
2015-2016թթ․ եղել է Ինեկոբանկի գործառնավար-գանձապահ։
Կրթություն
2014-2016թթ․ սովորել է Երևանի Գիտություների ազգային ակադեմիայի, Կառավարում բաժնի՝ մագիստրատուրայում։
2009-2013թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի, Տնտեսագիտության ֆակուլտետի՝ բակալավրում։
Այլ տեղեկություններ
2013-2015թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։