Դեպի վեր
Հաղորդագրություններ
  • Ճիշտ 22 տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամաններով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ազատվել են աշխատանքից:

    Ավելին...

  • Օգոստոսի 20-ից տասնօրյա այցով Երևան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեակատարողական ոլորտի փորձագետներների պատվիրակությունը: Համատեղ գործակցության եռամյա ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան մասնագետների հետ, պատվիրակությունը քննարկելու է բանտային կառավարման համակարգի կատարելագործմանը և Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող հարցեր:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վերադարձել է արձակուրդից և օգոստոսի 20-ից արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:

    Ավելին...

  • Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցավ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը և աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օգոստոսի 3-ից մեկնել է արձակուրդ: Նախարարն, ընտանիքի հետ, արձակուրդն անցկացնելու է Բառնաուլում՝ հարազատների մոտ:

    Ավելին...

  • Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները: Հանձնաժողովը որոշեց` կրկնակի ուսումնասիրության արդյունքում 3 միավորից ավելի գտնված սխալների դեպքում դադարեցնել յուրաքանչյուր անհատական բողոքի վերանայման աշխատանքը, քանի որ ակնհայտ է, որ 3 միավորից ավելի սխալներ ունեցող աշխատանքը չի անցնում պահանջվող 17 միավորի շեմը:

    Ավելին...

  • Հայաստանի Հանրապետության կառավարությունում հուլիսի 30-ին ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կատարողականի ընդհանուր գնահատականը 93,3 միավոր է:

    Ավելին...

  • «Իրավունք» օրաթերթի հուլիսի 27-ի համարում զետեղված «Ազատազրկվածները չջրազրկվեցի՞ն» վերնագրով հրապարակման մեջ նշված է, որ «շուրջ երկու ամիս է, ինչ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում խմելու ջուր չկա»: Նախ հայտնենք, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գործում է երեք քրեակատարողական հիմնարկ. «Նուբարաշեն», «Էրեբունի» և «Վարդաշեն»:

    Ավելին...

  • ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերով հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացվեց համակարգչային լսարան, որի կահավորումն իրականացրել է արդարադատության նախարարությունը, իսկ համակարգիչները տրամադրել է Հայաստանի երկտասարդական հիմնադրամը:

    Ավելին...

Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն