Նորություններ

Իրանցի դատապարտյալները բարի կամքի շնորհիվ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում

14/07/2012
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն այդպես չի ասել

13/07/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փաստինֆո գործակալություն Վ. Դեմիրճյան. օրինագիծը չի նպաստի արտագաղթին և ծնելիության նվազմանը

11/07/2012
ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: Մասնավորապես շրջանառվում են կարծիքներ, թե օրինագիծը կնպաստի արտագաղթին, ծնելիության նվազմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

04/07/2012
Սահմանադրությունը պարզապես իրավաբանական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը պետականության ատրիբուտներից մեկն է: Սահմանադրությունը պետության զարգացման հիմնական ուղենիշն է, սահմանադրությունն է սահմանում այն արժեքները, որոնց հիման վրա պետական, հասարակական ու քաղաքական կյանքը կառուցվում է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի միջնորդությամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել երկու դատավոր

02/07/2012
ՀՀ արդարադատության խորհուրդը հունիսի 29-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին և Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Վլադիմիր Գրիգորյանին` նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքների վերաբերյալ

02/07/2012
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները: Հանձնաժողովը որոշեց 10 միավորից ցածր գնահատված աշխատանքերը, կոնկրետ միավորը նշելու փոխարեն, գնահատել "10 միավորից ցածր" նշագրմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական պալատը գործելու է Ալեք Մանուկյան 8/1 հասցեում

30/06/2012
«Ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որտեղ հանրությունը ոչ թե նոտարից բողոքելու է ու գնա Կառավարության շենքի մոտ բողոք անելու, իր խնդիրը լուծելու, այլ` հակառակը»,- այս համոզմունքը հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 30-ին ՀՀ նոտարական պալատի բացման արարողության ժամանակ: 20-ամյա անկախ հանրապետությունն արդեն Նոտարական պալատի համար առանձին տանիք ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի հրամանով 6 ամսով կասեցվել է նոտարի գործունեությունը

29/06/2012
Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկա-յացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. «ՀՀ-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել»

28/06/2012
Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին կայացած և վերջնական որոշում է: Այս մասին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետություն-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել, նոր որակ է ստացել: «Դժվար է հիշել կառավարության մի նիստ կամ որևէ քննարկում, որտեղ այս կամ այն որոշումը քննարկելիս հարցադրում չարվի, թե որքանով են այս ստանդարտները, որոշումները համապատասխանում ԵՄ չափորոշիչներին՝ սկսած սահմանների, սննդի անվտանգությունից մինչև արդարադատություն ու ազատություն»,-գրում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության պատասխանը

27/06/2012
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հրաժեշտի այցը ՀՀ արդարադատության նախարարություն

27/06/2012
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցեցին այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բարեփոխումները տեսահոլովակով

22/06/2012
Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային` համապատասխան կոդ ստանալու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ