Դեպի վեր

Միջազգային իրավական համագործակցության վարչություն

Միջազգային իրավական համագործակցության վարչության պետի ժ.պ` Տիգրան Գրիգորյան

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական համագործակցության վարչությունն ունի երկու բաժին՝ արտաքին կապերի և միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժինները:

Վարչությունն իրականացնում է նախարարության միջազգային իրավական գործունեության համակարգումը, պատասխանատու է նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ինչպես նաև օտար պետությունների իրավասու մարմինների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների, համատեղ իրականացվող զարգացման և դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր համակարգման համար:

Նախարարության իրավասության սահմաններում Միջազգային իրավական համագործակցության Վարչությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի փորձաքննությունը:

Վարչությունն ակտիվորեն մասնակցում է թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններին, և թե ԵԱՏՄ և երրորդ կողմի պետությունների հետ ազատ առևտրի շրջանակներում պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին, փորձաքննության է ենթարկում ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող փաստաթղթերը:

Վարչության գործառույթներում կենտրոնական տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերով նախարարությանը վերապահված համակարգման աշխատանքները, որը ներառում է գործողությունների ծրագրի կատարման  հաշվետվությունների ամփոփումը, ինչպես նաև նաև ծրագիրը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծված Համակարգող խորհրդի նիստերի և ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հանրային քննարկումների կազմակերպումը:

 

 

 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն