Դեպի վեր

Վերահսկողական ծառայություն

Վերահսկողության պետ՝ Միքայել Մինասյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի վերահսկողական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություններ:

Ծառայության նպատակները և խնդիրներն են նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`

1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների, նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.

3) քաղաքացիների դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.

4) նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:



Առնչվող օրենսդրություն

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն