25/01/2023
Արթուր Վարդանյանին գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Արդարադատության նախարարի N39-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 39-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 01/08.1/2944-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Վարդանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արթուր Արմենի Վարդանյանին 2023 թվականի հունվարի 26-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ