Ստուգման անհրաժեշտությունը
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը նպատակ ունի ստուգելու դիմողների թարգմանչական հմտությունները:
Ի՞նչ պարբերականությամբ է կատարվում որակավորման ստուգումը
Ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ: Ստուգման անցկացման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի (www.justice.am կամ www.moj.am) հայտարարություններ բաժնում:
Ո՞ր մարմինն է իրականացնում որակավորման ստուգում
Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:
Ո՞վ կարող է դիմել որակավորման ստուգման համար
Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ, սերտիֆիկատ, արտասահմանում բնակությունը հաստատող փաստաթուղթ և այլ համարժեք փաստաթղթեր):
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Վկայական ստանալու և ստուգման համար դիմողը նախարարություն է ներկայացնում ՝
1. դիմում.
2. 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
3. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրանց պատճենները (բնօրինակը վերադարձվում է անձի ինքնությունը ստուգվելուց հետո).
4. բարձրագույն կրթության մասին վկայականի պատճեն,
5. համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ, սերտիֆիկատ, արտասահմանում բնակությունը հաստատող փաստաթուղթ և այլ համարժեք փաստաթղթեր) պատճենները.
6. պետական տուրքի և փորձագետի եզրակացության համար վճարման անդորրագրեր:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի չափը
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման անցկացման համար պետական տուրքը կազմում է՝
- 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005163630,
- փորձագետի եզրակացության համար վճար, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հետևյալ հաշվեհամարին՝ 900013194056, իսկ վճարի չափը նշվում է որակավորման մասին հայտարարության մեջ:
Ի՞նչ կարգով է իրականացվում որակավորումը
Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Ստուգումն անց է կացվում գրավոր (ձեռագիր)՝ թղթային կրիչի վրա: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից:
Ի՞նչ կարգով է իրականացվում որակավորման արդյունքների գնահատումը
Թարգմանությունների ճշտությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված մասնագետների ցանկից նախարարության ընտրած փորձագետների կողմից: Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
Ի՞նչ ժամկետում են հրապարակվում ստուգման արդյունքները
Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է էլեկտրոնային փոստի միջոցով և ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) ոչ ուշ, քան ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:
Ի՞նչ փաստաթղթով է հավաստվում անձի որակավորումը
Դրական միավորներ ստացած անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրվում է որակավորման ստուգման փաստի մասին տեղեկանք: Տեղեկանքի հիման վրա թարգմանչին տրվում է թարգմանչի որակավորման վկայական, եթե նա որպես թարգմանիչ ընտրվում է որևէ նոտարի կողմից:
Ի՞նչ կարգով է իրականցվում ստուգման արդյուքների բողոքարկումը
Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10-օրյա ժամկետում: Ընդ որում, բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հետ կապված հարցերըկարգավորվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականիմարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգըհաստատելու մասին» N 193-Ն որոշմամբ:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հետ կապված հարցերըկարգավորվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականիմարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգըհաստատելու մասին» N 193-Ն որոշմամբ:
Արդարադատության նախարարության կողմից որակավորված նոտարական թարգմանիչների տվյալները այստեղ