ԶԼՄ-ները մեր մասին

Շատ քաղաքական ուժեր ու հոսանքներ, կարելի է ասել, «ձեռքերն են տաքացնում». Բադասյանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին

05/05/2021
ԱՆ պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու վերաքննիչ դատարանի որոշմանը և դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգավարական վարույթին Подробнее: https://shabat.am/am/article/254183/SHat-qaghaqakan-ujher-u-hosanqner-

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է շարունակել վարչապետի պարտականությունների կատարումը․ Ռուստամ Բադասյան

29/04/2021
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին` արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում և արդյոք կա փոխարինման իրավական հնարավորություն։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը

09/03/2021
Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

18/02/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ

11/01/2021
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

24/09/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է հեղափոխական բարեփոխումներ

10/09/2020
Կառավարությունը հաստատեց հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների 3 նախագծից բաղկացած փաթեթ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն որակեց հեղափոխական։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը

14/08/2020
Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ. փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան

24/06/2020
Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին. Ռուստամ Բադասյան

23/06/2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասել է, որ գնահատական չի կարող տալ դատաիրավական բարեփոխումների ծրագրին, և որ ԲԴԽ առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ կարելի էր ավելի լավը անել, ունենալ ավելի պարզ բարեփոխումների համակարգ, որի համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

19/06/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԲԴԽ նիստում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Ըստ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ