ՔԿԱԳ ծառայություններ

  1. Ամուսնության բացակայման մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
  2. ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղեկանքը տրամադրվում է

- հայերեն (ձև N 1 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 1 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)

- հայերեն-անգլերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)  

- հայերեն-ռուսերեն (ձև N 2 բնօրինակ կնիքով և ստորագրությամբ), (ձև N 2 էլեկտրոնային կնիքով և ստորագրությամբ)  

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ամուսության բացակայման վերաբերյալ տեղեկանքները (ձև N 1, ձև N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով և տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:

      Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանք ստանալու մասին դիմումը կարող է ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, այնպես էլ https://e-services.moj.am/   էլեկտրոնային հարթակի միջոցով (Մանրամասները՝ այստեղ): 

         Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում դիմում ներկայացնելիս տեղեկանքը դիմողին տրամադրվում է փաստաթղթային տարբերակով՝ առնձեռն:

https://e-services.moj.am/  էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում ներկայացնելիս տեղեկանքը կարող է տրամադրվել դիմողին էլեկտրոնային տարբերակով դիմողի էլեկտրոնային հասցեին: 

      Մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք:  Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:

  1. Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն, կամ հայերեն-անգլերեն:

     Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը: 

  1. Ամուսնության բացակայման մասին տեղեկանք տրամադրման համար դիմումին կից պահանջվող փաստաթղթեր՝

Տեղեկանք ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու դեպքում նախարարություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ նաև տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, պետական տուքի վճարման անդորրագիր:

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում

1) անձը հաստատող փաստաթուղթ․

2) հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր

4) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր.

5) Այն դեպքում երբ տեղեկանք հայցող անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ նաև տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ

7.Ի՞նչ ժամկետում է տրամադրվում ամուսնության բացակայման մասին տեղեկանքը

Տեղեկանքը տրամադրվում է նույն աշխատանքային օրը:

  1. Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափ
  • Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի գրանցման բացակայության (ամուսնության բացակայության) մասին տեղեկանք ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնապատիկի՝ 10 000․00 ՀՀ դրամի չափով։
  • Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի գրանցման բացակայության (ամուսնության բացակայության) մասին երկլեզու տեղեկանք ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի տասնհինգապատիկի՝ 15 000․00 ՀՀ դրամի չափով։

Ամուսնության բացակայման վերաբերյալ տեղեկանքների վրա զետեղվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code): Տեղեկանքների իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված համարանիշը  մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: (*Ծանուցում․տեղեկանքը պատրաստվում է Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով 16 նիշանոց համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով 2020 թվականի մարտի 20-ից)։

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ պետական տուրքի վճարման հաշվեհամարն է 900005165213109, լրացուցիչ վճարումների հաշվեհամարն է՝ 900013194049:

https://e-services.moj.am/am/  էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկանք ստանալու դիմում ներկայացնելիս հայցողին հնարավորություն է ընձեռնվում տեղեկանքը ստանալ ապոստիլով վավերացված տարբերակով: Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու ցանկության դեպքում, վերը նշված հարթակի միջոցով դիմում լրացնելիս համապատասխան դաշտում այդ մասին դիմողի կողմից պետք է կատարվի նշում:

       Տեղեկանքը ապոստիլով վավերացված տարբերակով ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի յոթնապատիկի՝ 7 000․00 ՀՀ դրամի չափով։

Հավելենք նաև, որ ամուսնության բացակայման մասին տեղեկանքները տրամադրվում են նաև օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից:

*Ծանուցում․ մինչև մինչև 2020 թվականի մարտը տրամադրվել են հետևյալ ձևանմուշները՝  

- հայերեն, (ձև N 1)

- հայերեն-անգլերեն  (ձև N 2) կամ  /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

- հայերեն-ռուսերեն (ձև N 2) կամ /հայտարարության և լիազորագրի օրինակելի ձև/

Վկայականի և տեղեկանքի վրա զետեղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող 16 նիշանոց համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը (QR code):

Վկայականի և տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է դրանց վրա ամրագրված  համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում (www.e-verify.am) կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով: