Պատմություն
Արդարադատության նախարարությունը Հայաստանում կազմավորվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք։ Նախարարության կազմավորման սկիզբը դրվել է 1918 թ-ի օգոստոսի 7-ին։ Մինչ այդ որևէ կազմակերպական-կառուցվածքային հիմքեր չունեցող նախարարությունը 1919 թ-ին ուներ ձևավորված և բավականին կայացած կենտրոնական ապարատ` նախարարի գլխավորությամբ։ Այդ կենտրոնական ապարատը 1920 թ-ին ներառում էր հետևյալ կառուցվածքային օղակները`
- արդարադատության նախարար
- նախարարի օգնական
- նախարարի խորհուրդ
- արդարադատության նախարարության դիվան (գրասենյակ)
- արևմտահայ իրավագիտական բաժին
- բանտային տեսչություն
1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Առաջին հանրապետությունում արդարադատության նախարարությունն առանձնահատուկ էր։ Այն, գործադիր իշխանության համակարգում լինելով կենտրոնական գործադիր-կարգադրիչ բնույթի մարմին, կատարում էր նաև քրեական հետապնդման գործառույթ իրականացնող դատախազական հսկողության մարմնի դեր: Արդարադատության ժողկոմը միաժամանակ նաև հանրապետության գլխավոր դատախազն էր։ Որպես գլխավոր դատախազ՝ նախարարը նաև ուներ ընդհանուր հսկողության իրավունք դատական հիմնարկությունների գործունեության վրա։ Դրա համար օրենսդրությունը նրան «դատական գործերի անկանգառ ընթացքի, դատական մարմինների ներքին կառուցվածքի և նրանցում գործավարության կանոնների պահպանության վրա դիտարկման» իրավունք էր տալիս։
1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է։ Վերստին ստեղծվում է 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակահատվածում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները։ Ժողկոմատը վերակազմավորվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում է մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նախարարության գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։
ՀՍՍՀ Գերագույն Սովետի Նախագահության՝ 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ստեղծվում է ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցությունը գործող oրենսդրության համակարգմանը։
1918-1920 թվականներին Արդարադատության նախարարներ են եղել՝
Տեր-Պետրոսյան Գրիգոր 28.07.1918-04.11.1918
Հարությունյան Սամսոն Ստեփանի 04.11.1918-24.01.1919
Գյուլխանդա Աբրահամ Իսահակի 10.08.1919-07.09.1920
Չիլինգարյան Արտաշես Ստեփանի 24.01.1920-23.11.1920
Խունդկարյան Արշամ Թևոսի 24.11.1920-02.12.1920
1920-1930 թվակններին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արդարադատության ժողկողմներն (ժողովրդական կոմիսարներ) են եղել`
Բաղդասարյան Սարգիս Հայկի 06.12.1920-29.12.1920
Սուլեյման Նուրի 01.1921-17.02.1921
Վարդանյան Աղասի Հարությունի 08.04.1921-09.05.1921
Կարինյան Արտաշես Բալասանի 21.05.1921-09.1921
Շահվերդյան Ալեքսանդր Արտեմի 17.09.1921- 23.09.1922
Շահվերդյան Դանիել Ալեքսանդրի 23.09.1922-19.11.1923
Վարդապետյան Լևոն Սարգսի 19.11.1923-24.04.1927
Աշրաֆյան Զարմայր Անդրեասի 24.04.1927-30.03.1929
Հովսեփյան Արմենակ Կարապետի 30.03.1929-21.11.1929
Խանոյան Սարգիս Մելիքսեթի 21.11.1929-12.1929
1930թ-ին Հանրապետության արդարադատության ժողկոմատը վերացվում է, այն վերականգնվում է 3 տարի անց` 1933թ-ին։ Այս տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողկոմերն են եղել`
Թորոսյան Պետիկ Խաչատուրի 28.01.1933-01.08.1936
Հովսեփյան Արմենակ Կարապետի 01.08.1936-29.07.1937
Վելիբեկով Ռիզա Խալիլի 04.10.1937-02.11.1937
Աբաջյան Հաբեթ Թորոսի 27.02.1938-10.07.1938
Ալիմամեդով Սաֆար Հուսենյօղլի 14.07.1938-27.12.1940
Հայաստանի Հանրապետության արդարադատության ժողովրդական կոմիսարիատը 1941թ-ին վերանվանվել է Հայկական ԽՍՀ արդարադատության մինիստրություն։
Մինիստրներ են եղել`
Հակոբյան Քաջիկ Անաստասի 03.01.1941-04.09.1941
Նազարյան Գառնիկ Լևոնի 03.11.1941-20.02.1948
Մեղավորյան Հայկ Պետրոսի 24.02.1948-29.03.1951
Կարապետյան Աղասի Վարդանի 29.03.1951-03.1959
Գևորգյան Արտավազդ Աշոտի 29.09.1970-15.03.1989
Աշրաֆյան Արմեն Գարեգինի 11.05.1989
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարարներ՝
- Ռուստամ Բադասյան 19/06/2019-03/08/2021
- Արտակ Զեյնալյան 12/05/2018-12/06/2019
- Դավիթ Հարությունյան 05/2017- 05/2018 թթ.
- Արփինե Հովհաննիսյան 09/2015-05/2017թթ.
- Հովհաննես Մանուկյան 04/2014-06/2015թթ.
- Հրայր Թովմասյան- 12/2010-04/2014թթ.
- Գևորգ Դանիելյան - 05/2007 - 12/2010թթ.
- Դավիթ Հարությունյան - 04/1998 - 05/2007թթ.
- Մարատ Ալեքսանյան - 02/1996 - 04/1998թթ.
- Վահե Ստեփանյան - 11/1990 - 02/1996թթ.
- Արմեն Աշրաֆյան - 01/1986 - 01/1986թթ.
- Արտավազդ Գևորգյան - 01/1970 - 01/1985թթ.
-
209.77 ԿԲ