Հայտարարություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում
հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը
(այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։

1. Դիմորդ կարող է լինել՝

a. Հայերենին տիրապետող, 23 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես
բնակվող, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող
ցանկացած անձ։ Նախապատվությունը տրվում է իրավաբանի, սոցիալական
աշխատողի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն և մասնագիտական
աշխատանքային փորձ ունեցող անձանց։

2. Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝

a. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
b. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը
սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
c. հանրային ծառայող է։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
• Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
• Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող
փաստաթղթի պատճենը,
• Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ
ղեկավարի կողմից,
• ՀԿ կանոնադրություն (պատճենը),
• Ինքնակենսագրություն,
• Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին
համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։

ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2024թ-ի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝
prisonarmenia@gmail.com էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ
ստորագրված և լուսապատճենված, վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել զանգահարելով +37498606393
հեռախոսահամարին։