Արամ Նիկոյան

Ծառայության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Չորսը հուլիսի, 1982 թվական, Երևան։
Աշխատանքային գործունեություն
2005 թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ իրացման թիվ 1 բաժնի առաջին կարգի մասնագետ։
2005-2008թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ իրացման թիվ 3 բաժնի առաջատար մասնագետ։
2009-2018թթ. եղել է «Էյ Վի Էն Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
2010-2011թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ իրացման թիվ 2 բաժնի գլխավոր մասնագետ։
2018 թվականին եղել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։
2018-2019թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար։
2019-2022թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար։
2022-2023թթ. եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։
Կրթություն
2005 թվականին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության  պետական համալսարանի ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարության ֆակուլտետում։
2013 թվականին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետում։
2021 թվականին սովորել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
Այլ տեղեկություններ
Դասային աստիճան՝ 
2019թ. ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական
2019թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր, գերատեսչական մեդալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր
Անկուսակցական է
Լեզուներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։