Հայտարարություն՝ ՀՀ ԱՆ փորձագետ ներգրավելու համար
04/12/2019
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնում փորձագետ
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնման, պրոբացիայի շահառուի և տուժողի հաշտեցման, իրավական ու հոգեբանական աջակցության ցուցաբերում: Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև պրոբացիայի ծառայության օրենսդրության անհամապատասխանության դեպքում օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար առաջարկություների ներկայացում:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 6 /վեց/ ամիս:
3. Փորձագետի պարտականությունները՝
- կազմակերպում է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, ցուցաբերում է իրավական աջակցություն.
- առկա խնդիրների վերհանում և դրանց հաշվառում, առկա խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան առաջարկների ներկայացում.
- իրականացնում է Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև պրոբացիայի ծառայության օրենսդրության անհամապատասխանության դեպքում օրենսդրական բարեփոխումներ կատարելու համար առաջարկություների ներկայացում.
- իրականացնում է պրոբացիայի ծառայություն մուտքագրված գրությունների, նամակների կամ զեկուցագրերի պատասխանների մշակման աշխատանքները,
- · աջակցություն բաժնի աշխատակիցներին՝ առկա խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:
Բարեխղջորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն 2 տարվա ստաժ կամ 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
- տիրապետում է հայերեն լեզվին,
- տիրապետում է ռուսերեն կամ անգլերեն լեզվին (ազատ),
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
- հաշվետվությունների մշակման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
09 դեկտեմբերի 2019թ.
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. (010) 44-09-27:
Էլ. փոստ՝ expert14@moj.am:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
- 11. Դիմումների ընդունման հասցեն է՝ Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-58/: