Ընդդեմ «մաղարիչի». կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի. Panorama.am

11/05/2015

Այս տարի փետրվարին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ձևավորման ճանապարհին է: Մայիսի 13-ին խորհրդում հասարակական կազմակերպությունների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն է լրանում: Իսկ խորհրդի կազմում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ ընդգրկելու համար կառավարության աշխատակազմը դիմել է խորհրդարանին:
Նկատենք, որ առայժմ որևէ Հասարակական կազմակերպություն չի դիմել մրցույթինմասնակցելու համար, իսկ խորհրդարանական խմբակցություններից Խորհրդի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնել է առայժմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` պայմանով, եթե դրա աշխատանքները ձևական չլինեն:
Կառավարությունում սպասում են, որ երբ այս տեխնիկական գործընթացներն ավարտվեն մայիսի վերջին կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կսկսի աշխատել: 
«Առաջին նիստը խորհուրդը կգումարի մայիսի վերջին: Խորհրդի հանդիպումները կլինեն պարբերական: Եվ հենց առաջին նիստում խորհուրդը կքննարկի 2015-18 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը»,-ծրագրերը կազմել ու Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղական Սուրեն Քրմոյանը:
Փոխնախարարի խոսքով, այդուհանդերձ, Խորհրդի որոշման մեջ համապատասխան մեխանիզմ կա ամրագրված, որ եթե մրցույթը ինչ-ինչ պատճառներով չկայանա և որևէ խմբակցություն չցանկանա մասնակցել, ապա այդ պարագայում Խորհուրդն իր աշխատանքները կսկսի, բայց միևնույնն է` կշարունակի ջանքեր գործադրել խորհուրդը համալրելու համար:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներգրավված են լինելու կռավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ֆինանսների նախարարը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազն ու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը: Եթե մրցույթին մասնակցեն ու անցնեն կլինեն նաև հասարակական կազմակերպության, Համայնքների միության ներկայացուցիչ ու Հանրային խորհրդի ներկայացուցիչը: Քրմոյանը հույս ունի, որ Խորհուրդը ակտիվորեն կաշխատի ու կհամագործակցի տարբեր կազմակերպությունների հետ, կձևավորվեն առաջարկություններ, որոնք վարչապետի հանձնարարությամբ օրենքներ ու կառավարության որոշումներ կդառնան:
Հասարակական կազմակերպությունները սկզբունքորեն չեն մասնակցում Խորհրդի կազմում ընգրկվելու համար հայտարարված մրցույթին, քանի որ նրանց թիվը քիչ է լինելու այնտեղ և իրենց ձայնը լսելի չի լինի:
«Բայց կառավարության դիրքորոշումն այն է, որ ՀԿ-ների ձայնը լսելի կլինի, այսինքն` երկու ՀԿ-ներ կարող են նաև ներկայացնել, օրինակ` Հայաստանում գործող հակակոռուպցիոն կոալիցիային ու դրա տեսակետը, դիրքորոշումներն ու բարձրացված հարցերը ներկայացնել խորհրդում: Ի վերջո խնդիր դրված չէ, որ որևէ սուբյեկտ այնտեղ թե պետական, թե հասարակական կազմակերպություն վճռորոշ դեր ունենա, որովհետև ի վերջո հակակոռուպցիոն ծրագրերի քաղաքական պատասխանատովությունը կառավարությունն է կրում և կառավարությունն է իրականացնում այդ ծրագրերը: Բայց մենք ցանկություն ունենք,որ պարտադիր հասարակության ձայնը լսելի լինի, հաշվի առնել նրանց կարծիքը, որպեսզի հակակոռուպցիոն ռազմավարությունը արդյունավետ լինի»,-ասաց Քրմոյանը` նշելով, որ փորձել են Հակակոռուպցիոն ծրագրերի 2015-18 թթ ռազմավարության մեջ ընդգրկել ՀԿ-ների կարծիքների գերակշիռ մասը:
Քրմոյանը վստահ է` ընտրվել է կոռուպցիայի դեմ պայքարի «ապակենտրոնացված մոդել»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: