01/10/2020

Անուշ Աշոտի Մարգարյանին Արդարադատության նախարարության Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-3) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի N 1073-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1073 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «30» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՆՈՒՇ ԱՇՈՏԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ    ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԱՎԱՐԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.6-Մ2-3)

ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի եզրակացությունը և Ա. Մարգարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Անուշ Աշոտի Մարգարյանին 2020 թվականի հոկտեմբերի 1-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության ընդհանուր բաժնի գլխավոր փաստաթղթավարի (ծածկագիր՝ 12-33.6-Մ2-3)   պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Մարգարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետ (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) Լիլիթ Ալեքսանյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 212. 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար