24/03/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 482-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 482-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

«24» ՄԱՐՏԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍՈՆԱ ԱՇՈՏԻ ԵՍԱՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-3-22.6-Մ3-9) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի              3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի  (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-9) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 23-ի եզրակացությունը և Ս. Եսայանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սոնա Աշոտի Եսայանին 2023 թվականի մարտի 27-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-9) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ս. Եսայանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-3) Քրիստինե Հովհաննիսյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գլխավոր քարտուղար