28/03/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 496-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 496

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «27» ՄԱՐՏԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅՈՒՐԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-23.1-Ղ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ     ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի պետի (ծածկագիր՝                       12-3-23.1-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 24-ի եզրակացությունը և Հ. Ղազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հովհաննես Յուրիկի Ղազարյանին 2023 թվականի մարտի 28-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-23.1-Ղ4-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

                                       

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Գլխավոր քարտուղար