11/08/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1359-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1359-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«11» ՕԳՈՍՏՈՍԻ 2023 Թ.                                                                        ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԱՄԱՅԻՍ ԿԱՐԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝                                              12-3-22.13-Մ3-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 10-ի եզրակացությունը և Ա. Մանուկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արամայիս Կարենի Մանուկյանին 2023 թվականի օգոստոսի 14-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-5) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Մանուկյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.13-Մ3-3) Աննա Ղավալյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
Պարտականությունները
կատարող՝
                                                                                                       ՏԻԳՐԱՆ ԱՐԵՅԱՆ
Գլխավոր քարտուղար