18/08/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1402-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1402-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«17» ՕԳՈՍՏՈՍԻ 2023 Թ.                                                                    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԴԱՎԻԹ ԱՐՄԵՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ2-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 17-ի եզրակացությունը և Դ. Գասպարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Դավիթ Արմենի Գասպարյանին 2023 թվականի օգոստոսի 18-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-5) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                                            ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար