29/08/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 1473-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1473-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«29» ՕԳՈՍՏՈՍԻ 2023 Թ.                                                                       ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՏԻԳՐԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Ղ5-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի  (ծածկագիր՝ 12-3-22.5-Ղ5-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 25-ի եզրակացությունը և Տ. Գևորգյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Տիգրան Համբարձումի Գևորգյանին 2023 թվականի օգոստոսի 30-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Ղ5-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Տ. Գևորգյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ (ծածկագիր՝  12-3-22.6-Ղ5-1) Կարեն Թորոսյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար